Մարսելի մերձակայքում տեղի ունեցած խոշոր հրդեհների պատճառով ավելի քան 20 մարդ է տուժել, 2700 մարդ տարհանվել է

12:17   05 Օգոստոս 2020    287

Միջերկրածովյան քամիների հետեւանքով հրդեհներ են բռնկվել Ֆրանսիայի Մարսելի մոտակայքում գտնվող մի շարք քաղաքներում, տուժել է առնվազն 22 մարդ, ավերվել են ընկերության շենքեր, տարհանվել է 2.700 զբոսաշրջիկ եւ ծերանոցների բնակիչ, հայտնում է Associated Press-ը:

Ամբողջ գիշեր Մարտիգ քաղաքում հրդեհի դեմ պայքարում էր մոտ 1800 հրշեջ` օդանավերի եւ ուղղաթիռների աջակցությամբ: Նրանք աշխատում են արդեն 14 ժամ:

Հրդեհն արագությամբ տարածվել է անտառներից դեպի ծով: Դրա երկարությունն արդեն 8 կմ է կազմում, այն ընդգրկել է բազմաթիվ բնակելի տարածքներ եւ քեմփինգներ: Հրշեջ-փրկարարները հապճեպ տարհանում են ցամաքում եւ ծովում հանգստացողներին:

Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ:

Մարտիգ քաղաքում հրդեհի հետեւանքով չորս քաղաքաց եւ 14 հրշեջներ այրվածքներ են ստացել:

Միջադեպի կապակցությամբ իշխանությունները մինչեւ հրդեհի մարումն արգելել են կրակ վառել այդ տարածքում կամ շինարարական աշխատանքներ իրականացնել` կայծերի կամ տաք տեխնիկայի կիրառմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները