Բեյրութի նավահանգսում տեղի ունեցած պայթյունից Բելգիայի քաղաքացի Է զոհվել

14:37   05 Օգոստոս 2020    291

Լիբանանում Բելգիայի քաղաքացի Է զոհվել Բեյրութի նավահանգստոում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ օգոստոսի 5-ին այդ մասին հայտնել Է Բելգիայի վարչապետ Սոֆի Վիլմեսը:

«Մենք ցավակցություն ենք հայտնում բոլոր տուժածներին եւ նրանց մերձավորներին այս դժվարին ժամանակներում: Մասնավորապես, նաեւ մեր հայրենակցի (մերձավորներին), որը զոհվել Է այդ ողբերգության ժամանակ»,- ասել Է նա Օգոստոսի 4-ին թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ֆիլիպ Գոֆենը հայտնել Է, որ պայթյունի հետեւանքով թեթեւակի վրավորվել են Լիբանանում Բելգիայի դեսպանության երկու աշխատակից եւ նրանց ընտանիքների երկու անդամ: Նաեւ վնասվել Է դիվանագիտական ներկայացուցչության շենքը:

Օգոստոսի 4-ին հուժկու պայթյուն Է որոտացել Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում՝ Լիբանանի ռազմածովային ուժերի ռազմակայանի մերձակայքում: Պայթյունի ալիքից ոչնչացվել եւ վնասվել են տասնյակ տներ եւ ավտոմոբիլներ, մայրաքաղաքի շատ թաղամասերում ջարդվել են ապակիները: Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ Է դարձել 2015 թվականին մաքսային ծառայության կողմից առգրավված 2 700 տոննա ամոնիակային սելիտրան, որը պահվում Էր պահեստում: Վերջին տվյալներով՝ զոհվել Է ավելի քան 100 մարդ, շուրջ 4 հազարը տուժել Է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները