Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի իշխանությունները ցնցված են Բեյրութից ստացված հաղորդագրություններից

14:41   05 Օգոստոս 2020    327

Գերմանիայի կառավարությունը ցնցված է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մասին լուրերից և իր օգնությունը կառաջարկի Լիբանանին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, նրա խոսքերը Twitter-ում մեջբերել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը:

«Գերմանիայի կառավարությունը ցնցված է Բեյրութից ստացված տեղեկություններից և կադրերից: Մեր մտքերը նրանց հետ են, ովքեր կորցրել են իրենց հարազատներին։ Տուժածներին մաղթում ենք արագ ապաքինում: Մենք մեր օգնությունը կառաջարկենք Լիբանանին»,-հավաստիացրել է Մերկելը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Բեյրութում պայթյունի արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորների թիվը գերազանցում է 4 հազարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները