Մեքսիկական օրաթերթում` Հայաստանի վերջին ռազմական սադրանքի հետ կապված հոդված է հրապարակվել

14:33   05 Օգոստոս 2020    518

Մեքսիկաի ամենազդեցիկ տպագիր հրատարակություններից մեկում՝ El Universal օրաթերթում իսպաներեն և անգլերեն լեզուներով՝ «Էներգետիկ և տարածքային վեճերը պատերազմի վերսկսման վանգ են ստեղծում Կովկասում» խորագրով հոդված է հրապարակվել։

Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանատանը՝ հոդվածում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջի ռազմական ընդհարումը կարող է բերել Կովկասում նոր պատերազմի։

Նշվում է, որ զինված ընդհարումը տեղի է ունեցել երկու երկրների սահմանին, այս անգամ հակամարտության մեջ ներգրավվել է նոր գործոն՝ ընդհարումը տեղի է ունեցել Հարավային Կովկասը Կենտոնական Ասիայի ու Եվրոպայի հետ կապող՝ ռազմավարական էներգետիկ և տրանսպորտային նախագծերի, մասնավորապես՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար կարևոր մասնաբաժին ունեցող՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի և Բաքու-Թբիլիսի-Կարս էրկաթգծի մոտակայքում՝ Թովուզի շրջանի տարածքում։

Հոդվածում ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանին պատկանելը ճանաչվել է միջազգային հանրության, ինչպես նաև Մեքսիկայի կողմից։

Հոդվածում հղում անելով պետական սահմանին ռազմական ընդհարման հետ կապված թուրքական կողմի հայտարարությանը՝ ասվում է, որ պաշտոնական Անկարան խստորեն դատապարտում է Ադրբեջանի դեմ Հայաստանի վերջին ռազմական սադրանքը և աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

Հոդվածում, որպես հիմնական նկարազարդման նյութ է ներկայացվել՝ Հայաստանի կողմից հրետանային գնդակոծման հետևանքով Թովուզի շրջանի տարածքում խաղաղ բնակչի ավերված տան լուսանկարը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները