Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Լիբանանին

10:37   05 Օգոստոս 2020    303

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Լիբանանին՝ նախօրեին այդ երկրում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ԱԳՆ-ի թվիթերյան էջին:

«Խորապես ցնցված ենք Բեյրութում տեղի ունեցած ահավոր պայթյունի լուրից: Ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Լիբանանի ժողովրդին: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում երեկ տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ, հազարավոր մարդիկ վիրավորվել են, քաղաքի մի մասը փլատակների է վերածվել:

Պայթյունը տեղի է ունեցել նավահանգստում, ենթադրաբար, պահեստում, բայց դեռ ճշգրիտ տվյալներ չկան: Երկրում երեք օր սուգ է հայտարարվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները