Ֆրանսիան ռազմական ինքնաթիռներ և դաշտային հիվանդանոց կուղարկի Բեյրութ

16:32   05 Օգոստոս 2020    344

Ֆրանսիան օգնություն կուղարկի Լիբանան՝ որպես աջակցություն Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո:

Օգնության փաթեթը կընդգրկի 2 ռազմական ինքնաթիռ, անձնակազմի 55 անդամ, 15 տոննա սարքավորումներ և շարժական հիվանդանոց, որը կարող է հոգ տանել 500 վիրավորի համար:

CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին գրված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում: Անձնակազմն ու սարքավորումները Լիբանան կժամանեն օգոստոսի 6-ի ցերեկը:

Բացի դրանից՝ արտակարգ բուժօգնության 10 մասնագետներ կփորձեն հնարավորինս շուտ հասնել Բեյրութ՝ օգնելու քաղաքի հիվանդանոցներին:

Այսպիսով, Ֆրանսիան միանում է Կատարին, Քուվեյթին և Իրաքին, որոնք բոլորը խոստացել են դաշտային հիվանդանոցներ ուղարկել Լիբանանի մայրաքաղաք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները