ԱՄՆ-ում «Իսաիաս» արեւադարձային փոթորկի հետեւանքով առնվազն 5 մարդ է զոհվել. VIDEO

16:45   05 Օգոստոս 2020    368

ԱՄՆ-ում «Իսաիաս» արեւադարձային փոթորկի հետեւանքով առնվազն 5 մարդ է զոհվել, հաղորդում է BBC-ը:

Հյուսիսային Կառոլինայում տան դիմաց ավտոտնակի մոտ տորնադոյի ժամանակ 2 մարդ է զոհվել, եւս 3 մարդ է զոհվել Նյու Յորքում, Դելավերում եւ Մերիլենդում:

Ապա փոթորիկը շարժվել է դեպի Կանադայի հարավ-արեւելք:

Փոթորիկը պատուհասել է Պուերտո Ռիկոյին, Հայիթիին, Դոմինիկյան Հանրապետությանը, որտեղ զոհվել է 2 մարդ: Արդյունքում տապալվել են ծառեր, փչացել է բերքը, փլուզվել են տներ:

Համացանցում հայտնվել է Հյուսիսային Կառոլինայում փոթորկի հետեւանքների տեսանյութը:



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները