Հռոմի պապը կոչ է արել մարդկանց աղոթել Լիբանանի համար

17:24   05 Օգոստոս 2020    322

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել մարդկանց աղոթել Լիբանանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհերի և նրանց ընտանիքների համար, հայտնում է CNN հեռուստաալիքի կայքը։

«Երեկ Բեյրութի նավահանգստի մերձակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով եղել են տասնյակ զոհեր, վիրավորվել են հազարավոր մարդիկ, լուրջ ավերածություններ են տեղի ունեցել»,-նշել է Հռոմի պապը։

«Աղոթենք զոհերի և նրանց ընտանիքների համար։ Աղոթենք, որ Լիբանանն իր սոցիալական, քաղաքական և կրոնական բոլոր տարրերի միջոցով կարողանա անցնել այս չափազանց ողբերգական և ցավալի իրավիճակի միջով և միջազգային հանրության օգնությամբ հաղթահարի այս խորը ճգնաժամը»,- նշել է նա։

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները