Թրամփն ասել է, որ Մեքսիկայի հետ սահմանի պատը պաշտպանում է կորոնավիրուսից

17:59   05 Օգոստոս 2020    346

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկայի հետ սահմանին մասամբ կառուցված պատն օգնում է կանխել երկրում կորոնավիրուսի նոր դեպքերը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտարարել է Fox News-ի եթերում, փոխանցում է Լենտան:

ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ պատի երկարությունը 275 մղոն է (ավելի քան 440 կմ): Ավելին, առաջիկա ամիսներին պատը կարող է դառնալ մոտավորապես երկու անգամ ավելի երկար:

Ըստ Սպիտակ տան ղեկավարի, հարևան պետության հետ սահմանին պատի մի մասի առկայությունը նվազեցրել է Մեքսիկայից Միացյալ Նահանգներ ժամանող ապօրինի ներգաղթյալների թիվը, այդ թվում նաև նրանց, ովքեր վարակվել են կորոնավիրուսով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները