Էստոնիայում սկսվել է կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքը

19:59   05 Օգոստոս 2020    372

Էստոնիայի առողջապահական գերատեսչությունը հայտարարել է, որ երկրում սկսվել է նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկման երկրորդ ալիքը։

Այս մասին հայտնում է Postimees պարբերականը։ Սպասվում է, որ օգոստոսի վեցին էստոնական կառավարությունը կխստացնի հակահամաճարակային կարանտինային միջոցները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է մոտ 18,8 միլիոն մարդ։ Առողջացածների թիվը մոտ 12 միլիոն է, իսկ մահացածների թիվը ավելի քան 704 հազար մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Էստոնիա  


Վերնագիրի այլ պիտակները