Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել լիբանանցի գործընկերոջը

16:00   05 Օգոստոս 2020    533

Չորեքշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցական նամակ է հղել՝ Լիբանանի նախագահ Միշել Աունին, հայտնում է Hayatsk.info-ն:

«Հարգելի պարոն նախագահ,

Խորապես վշտացած եմ՝ Բեյրութ քաղաքում տեղի ունեցած սարսափելի պայթյունի հետևանքով մարդկային բազմաթիվ զոհերի և ավերածությունների մասին լուրերից:

Այս ծանր պահին հայտարարում եմ, որ ադրբեջանական ժողովուրդը համերաշխ է Լիբանանի ժողովրդի հետ: Ադրբեջանի Հանրապետությունը ֆինանսական օգնություն կտրամադրի բարեկամ Լիբանանի հանրապետությանը՝ ողբերգության հետևանքները վերացնելու համար:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և Լիբանանի ժողովրդին, վիրավորվածներին մաղթում եմ շուտածույթ ապաքինում», - ասված է պետության ղեկավարի նամակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նախագահ   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները