ՌԴ-ում պարզեցվել է աշտանանքի ընդունման կարգն օտարերկրյա ուսանողների համար

20:38   05 Օգոստոս 2020    595

Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրացիների գտնվելը կարգավորող օրենսդրության մեջ փոփոխությունների կապակցությամբ պարզեցվել է աշխատանքի ընդունման կարգն օտարերկրյա ուսանողների համար:

Այդպես, աշխատանքային պայմանագիր կնքելու համար Ռուսաստանի համալսարանի կամ քոլեջի օտարերկրյա ուսանողը պետք է միայն ուսումնական հաստատության վկայական տրամադրի գործատուին: Այս դեպքում աշխատանքի թույլտվություն կամ արտոնագիր չի պահանջվի, ինչպես նաեւ` արտասահմանյան աշխատուժ ներգրավելու թույլտվություն գործատուի համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հնարավոր կլինի աշխատանքի ընդունել ուսուցման ստացիոնար ձեւով սովորող ուսանողներին պետական ​​հավատարմագրում ունեցող հիմնական մասնագիտական ​​ծրագրով: Ուսանողներն իրավունք ունեն աշխատել իրենց ազատ ժամանակ, այդ թվում` դաշնության այլ սուբյեկտներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները