Բրազիլիայի տված օրդերով ձերբակալվել է իտալական մաֆիայի տխրահռչակ պարագլխի որդին

20:46   05 Օգոստոս 2020    348

Բրազիլիայի տված օրդերով Սիցիլիայի կղզում ձերբակալվել է իտալական մաֆիայի տխրահռչակ պարագլխի որդին՝ Լեոնարդո Բադալամենտին:

60-ամյա Բադալամենտին, որը փախուստի էր դիմել Բրազիլիայից 2017 թվականին, հետախուզվում էր թմրանյութերի շրջանառության եւ բանկային խարդախությունների մեղադրանքով:

Նա ձերբակալվել է իր մոր տանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա հայրը՝ Գաետանո Բադալամենտին, իտալական մաֆիայի պարագլուխն էր 1970-ական թվականներին: Նա է կազմակերպել ռադիոլրագրող Պեպինո Իմպաստատոյի սպանությունը 1978 թվականին Սիցիլիայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները