Իսրայելցի զինվորականները կորոնավիրուսների դեմ պայքարի նպատակային խումբ են ստեղծում

21:02   05 Օգոստոս 2020    354

Իսրայելցի զինվորականները կորոնավիրուսների դեմ պայքարի նպատակային խումբ են ստեղծում, ինչն ուղղված է երկրում վարակի տարածման դադարեցմանը:

Նոր օպերատիվ խումբը կսկսի գործել հաջորդ շաբաթ եւ կմիավորի տարբեր մարմիններ: Բրիգադային գեներալի կողմից ղեկավարվող ստորաբաժանումը կկառավարի նմուշառման կենտրոնը, կարանտինային կենտրոնը, վերականգնողական հյուրանոցները, գնահատման հաստատությունը եւ համաճարակաբանական հետազոտությունների կենտրոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պաշտպանության նախարարությունը երկար ժամանակ հանդես էր գալիս հօգուտ ռազմական ենթակառուցվածքների եւ ռեսուրսների լայնածավալ օգտագործման՝ վիրուսի տարածման դեմ պայքարի համար, բայց մինչ այժմ մերժվում էր՝ միջկառավարական վեճերի պատճառով։

Զինվորականները հայտարարել են, որ հիմնական նպատակներից մեկը թեսթերին եւ համաճարակաբանական հետազոտություններին սպասելու ժամանակը զգալիորեն կրճատելն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները