Էյֆելյան աշտարակի լուսավորությունը մարվել է` ի հիշատակ Բեյրութի ռմբակոծության հետեւանքով զոհվածների

09:27   06 Օգոստոս 2020    235

Էյֆելյան աշտարակի լուսավորությունը մարվել է` ի հիշատակ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների:

Ըստ Հիդալգոյի` Փարիզի իշխանությունները մտադիր են շտապ օգնություն ուղարկել Լիբանան` 100 հազար եվրոյի չափով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս միջոցները կհամալրեն այն օգնությունը, որը Ֆրանսիան որոշել է ազգային մակարդակով տրամադրել Լիբանանին: Չորեքշաբթի օրը հանրապետության արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել էր 25 տոննա փրկարարական սարքավորումներ եւ 500 հոգու համար նախատեսված դաշտային հիվանդանոց Բեյրութ ուղարկելու մասին մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները