Al Arabiya-ն հրապարակել է Բեյրութի պայթյունի՝ ամենամոտ տարածությունից արված տեսանյութը

10:35   06 Օգոստոս 2020    237

Al Arabiya կայքը հրապարակել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի՝ ամենամոտ հեռավորության վրա արված տեսանյութը:

Ստորև ներկայացված կադրերը ֆիքսվել են նավահանգստի դիմաց գտնվող բնակելի շենքի պատշգամբից:

Շենքը գտնվել է հենց այն պահեստի դիմաց, որտեղ պահվում էր պայթյունի պատճառ դարձած ամոնիումի նիտրատը:

«Տեր Աստված, այս ի՞նչ էր, հուսով եմ՝ ոչ ոք չի տուժել: Այս կրակը հնարավոր կլինի՞ մարել»,-նավահանգստում հնչած առաջին՝ համեմատաբար թույլ պայթյունից հետո ասում է տեսանյութի հեղինակը: Այնուհետև նա ու ինչ-որ տղամարդ սկսում են կատակներ անել՝ ասելով, թե իրենք միակ ողջ մնացած մարդիկ են, որոնց հաջողվել է պատահարը տեսանկարահանել:

Րոպեներ անց հնչում է երկրորդ հզոր պայթյունը: Դատելով կադրերից՝ պայթյունի ալիքն այնքան հզոր է եղել, որ երկուսին հետ է շպրտել, իսկ հեռախոսը միացված տեսախցիկով ընկել է հատակին:

Դրանից հետո որևէ ձայն կամ խոսակցություն չի լսվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները