Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 18,7 միլիոնը

11:12   06 Օգոստոս 2020    262

Աշխարհում կորոնավիրուսային պանդեմիայի սկզբից ի վեր վարակվածների թիվը հասել է 18 752 917-ի՝ մեկ օրում ավելանալով 272 917-ով, հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը:

Վարակի զոհերի թիվն աշխարհում հասել է 706 761-ի:

Վարակակիրների թվով առաջատար են Միացյալ Նահանգները, Բրազիլիան և Հնդկաստանը:

ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակի ընդհանուր առմամբ 4 823 890 դեպք (օրական աճ՝ 53 617), մահացել է 158 249-ը (աճը՝ 1448), ապաքինվել է ավելի քան 1,57 միլիոն մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները