Հնդկաստանում լուսանկարիչը ֆիքսել է պահը, երբ փիղը կտրում է սլացող գնացքի ճանապարհը

11:44   06 Օգոստոս 2020    253

Վայրի բնության լուսանկարիչ Ռուպակ Դաստիդարը հրապարակել է ուշագրավ ֆոտոշարք՝ ցույց տալով՝ ինչ վտանգների են բախվում վայրի փղերը Հնդկաստանի անտառներում երկաթգծերի անցկացումից հետո:

Ինչպես նշում է Daily Mail-ը, տարեկան տասնյակ փղեր սատկում են գնացքի հարվածի հետևանքով:

«Երկաթգիծը վայրի փղերի համար իսկական «գերեզմանոց» է: Դրա անցկացումից ի վեր ավելի քան 90 փիղ է սատկել: Երկաթգիծն անցնում է ազգային պարկերի, արգելոցների ու անտառների միջով, որտեղ փղերը շատ են»,-նշել է 29-ամյա Ռուպակը:

Նա մանրամասնել է, որ իշխանությունները սահմանափակել են գնացքների տեղաշարժի արագությունը, որպեսզի փղերի հետ բախումները կենդանիների համար մահացու չլինեն, բայց դա, այնուամենայնիվ, հարցին վերջնական լուծում չի տվել:

«Օրինակ՝ այս լուսանկարը ցույց է տալիս այն վտանգը, որին նրանք բախվում են իրենց իսկ տանը»,-նշել է Ռուպակը՝ նկատի ունենալով այն կադրը, որում փղի ու առաջ սլացող գնացքի ճակատագրական բախմանը չնչին տարածություն է մնացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները