Երկրի կողքով ֆուտբոլի դաշտի մեծության երկնային մարմին է անցել

13:58   06 Օգոստոս 2020    287

Երկրից անվտանգ հեռավորությամբ անցել է 2009 PQ1 անվանումն ստացած աստղակերպը, որի երկարությունը մասնագետները գնահատում են 84-190 մետրի սահմանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ վկայակոչելով Մոսկվայի աստղացուցարանի (պլանետարիում) գիտական գծով տնօրեն Ֆաինա Ռուբլյովային, երկնային մարմինը մեր մոլորակի կողքով պետք է անցներ 19:35-ին (երևանյան՝ 20:35):

Ավելի վաղ մասնագետները հայտնել էին, որ երկնային մարմինը որևէ վտանգ չի ներկայացնում Երկրի բնակիչների համար, քանի որ այն անցում է Երկրի մոտով 4 մլն կմ հեռավորությամբ:

Երկնային մարմինը հայտնաբերվել է 2009 թվականի օգոստոսին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները