Google-ն արգելափակել է Youtube-ի՝ Չինաստանի հետ փոխկապակցված ավելի քան 2.5 հազար ալիք

13:15   06 Օգոստոս 2020    284

Ամերիկյան Google ընկերությունն ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակում արգելափակել է Չինաստանի հետ կապվող 2.5 հազար ալիք, որոնք գրանցված էին ընկերությանը պատկանող Youtube ծառայությանը:

Google-ի տվյալներով՝ մայիսից հունիսն ընկած ժամանակահատվածում Չինաստանի հետ կապվող 2596 ալիք է հայտնաբերվել, որոնք գործել են հիմնականում չիներենով՝ «հրապարակելով սպամ և ոչ քաղաքական կոնտենտ», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միևնույն ժամանակ նշվում է, որ «արգելափակված ալիքների ոչ մեծ մասն ունեցել է քաղաքական կոնտենտ: Google-ի տեղեկություններով՝ նման ալիքները մասնավորապես տեղեկություններ էին հրապարակում ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար կիրառվող միջոցների, Միացյալ Նահանգներում ռասայական խտրականության դեմ զանգվածային ցույցերի մասին:

Հայտարարությունից պարզ է դառնում, որ արգելափակվել են նաև Ռուսաստանի հետ փոխկապակցված 87 ալիքներ, որոնց մի մասը տեսանյութեր էր տեղադրում ռուսերենով՝ ՌԴ ներքին քաղաքականության և միջազգային իրադարձությունների մասին: Բացի դա, արգելափակվել են նաև Իրանի հետ կապվող մի քանի տասնյակ ալիքներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները