Իվանկա Թրամփը հոր նախընտրական քարոզարշավի համար դրամահավաքի ընթացքում 4 մլն դոլար է հավաքել

14:26   06 Օգոստոս 2020    246

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը՝ Իվանկա Թրամփը, հոր նախընտրական քարոզարշավի համար կազմակերպված վիրտուալ դրամահավաքի ընթացքում 4 մլն դոլար է հավաքել, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ գործող նախագահը նախընտրական շրջանում հավաքած գումարի չափով զիջում է իր դեմոկրատ մրցակից Ջո Բայդենին:

Zoom հավելվածի միջոցով անցկացված դրամահավաքի ժամանակ Իվանկան անսպասելի զանգ է ստացել հորից. նախագահը կարճատև զրույց է ունեցել դստեր ու տեսահանդիպման մյուս 70 մասնակիցների հետ:

Աղբյուրը մանրամասնում է, որ հավաքված գումարն ուղղվել է Թրամփի հաղթանակի (Trump Victory) հիմնադրամին:

Աղբյուրը մանրամասնում է, որ դրամահավաքի երկրորդ եռամսյակի ընթացքում Բայդենը հավաքել է 282, իսկ Թրամփը՝ 266 մլն դոլար:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի երեքին. մրցակցությունը թեկնածուների միջև գնալով թեժանում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իվանկա-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները