Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 31 մարդ

15:23   06 Օգոստոս 2020    291

Վերջին մեկ օրում Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1318 նոր դեպք, կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 31 մարդ։ Համավարակի ամբողջ ընթացքում Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 75 808-ի։

Առողջացածների ընդհանուր թիվը 42 524 է, մահացությունների ընդհանուր թիվը՝ 1819։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ի տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էմ ոտ 19 միլիոնի։ Առողջացածների թիվը գերազանցել է 12,1 միլիոնը, մահացությունների ընդհանուր թիվը մոտ 712 հազար է։

Վարակակիրների թվով առաջատարներն են՝ Միացյալ Նահանգները՝ մոտ 5 միլիոն վարակակիր, Բրազիլիան՝ մոտ 2,9 միլիոն վարակակիր, Հնդկաստանը՝ մոտ 2 միլիոն վարակակիր, Ռուսաստանը՝ մոտ 870 հազար վարակակիր եւ ՀԱՀ-ն՝ մոտ 530 հազար վարակակիր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները