Լուկաշենկոն ենթադրում է, թե ով կարող է «հիբրիդային պատերազմ» տանել Բելառուսի դեմ

15:52   06 Օգոստոս 2020    394

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ հանրապետության դեմ ընթանում է «հիբրիդային պատերազմ», և «կեղտոտ հնարքները» հնարավոր են ցանկացած կողմից:

«Բելառուսի դեմ հիբրիդային պատերազմ է ընթանում, և մենք պետք է ցանկացած կողմից կեղտոտ հնարքների սպասենք, ինչն էլ անում ենք»,- նշել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն դեռ չգիտի, թե ով է վարում այդ «պատերազմը», գրում է Sputnik Belarus գործակալությունը:

«Դրանք կա՛մ ամերկացիներն են ՆԱՏՕ-ի հետ, կա՛մ Ուկրաինայից ինչ-որ մեկը ճնշում է մեզ, կամ մեր արևելյան եղբայրներն են մեզ այդքան «սիրում». մենք նույնիսկ չգիտենք»,- հավելել է Բելառուսի առաջնորդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները