ԵՀ-ն 33 մլն եվրո Է տրամադրել Լիբանանին Բեյրութի պայթյունի կապակցությամբ

15:39   06 Օգոստոս 2020    297

Եվրահանձնաժողովը (ԵՀ) ավելի քան 33 միլիոն եվրո Է տրամադրել Լիբանանին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքների հաղթահարման համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը վերաբերում Է Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի հետ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյանենի հեռախոսազրույցի արդյունքներին:

«Եվրահանձնաժողովն ավելի քան 33 միլիոն եվո Է մոբիլիզացնում անհետաձգելի կարիքների, բժշկական աջակցության եւ սաքավորումների, ինչպես նաեւ (Բեյրութի) կրիտիկականորեն կարեւոր ենթակառուցվածքի պաշտպանության համար: Եվրահանձնաժողովը կքննարկի հետագա օժանդակության հարցը՝ կախված հումանիտար կարիքների ընթացիկ գնահատումից»,- նշված Է այնտեղ:

Ֆոն դեր Լյայենն «առանձնապես նշել Է փորձագետների եւ սարքավորանքի մոբիլիզացման հնարավորությունը լայնընդգրկուն վնասը գնահատելու եւ վտանգավոր քիմիական նյութերի հետ վարվելու գործում»: «Դա կարող Է կարեւոր նշանակություն ուենանալ ոչ միայն քաղաքացիական կառույցների, այլեւ Բեյրութի նավահանգստի վերականգնման համար»,- ասված Է հայտարարուկթյան մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները