Բեյրութի պայթյունի հետեւանքով զոհվել է Գերմանիայի դեսպանատան աշխատակցուհին

16:15   06 Օգոստոս 2020    295

Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Լիբանանում երկրի դեսպանատան աշխատակցուհու մահվան մասին, հայտնում է Associated Press-ը:

Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը հայտարարել է, որ կինը մահացել է «իր բնակարանում՝ պայթյունի հետեւանքով առաջացած բարդությունների հետեւանքով»: Նա նաեւ ցավակցություն է հայտնեց Լիբանանում Գերմանիայի դեսպանատանը:

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունի հետեւանքով առնվազն 135 մարդ է մահացել, ավելի քան 5000 մարդ վիրավորվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները