Վրաստանի կառավարությունը քաղաքացիներին կփոխհատուցի նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար եւ փետրվար ամիսների կոմունալ վճարները

16:23   06 Օգոստոս 2020    324

Կառավարությունը Վրաստանի քաղաքացիներին կփոխհատուցի չորս ամսվա կոմունալ վճարները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետը:

«Քաղաքացիներին եկամտի նվազումը կամ աշխատատեղի կորուստը փոխհատուցելու համար կառավարությունը որոշում է կայացրել չորս ամսով երկարաձգել կոմունալ վճարումների աջակցման ծրագիրը: Դրանք կլինեն նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար եւ փետրվար ամիսները: Օգնությունը կլինի նույն սկզբունքով, ինչ որ նախկինում էր՝ կառավարությունը կփոխհատուցի 200 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի եւ 200 խ/մ գազի համար: Մեր համեմատաբար ապահովված քաղաքացիները հնարավորություն կունենան հրաժարվել նման օգնությունից»,- հայտարարել է Գեորգի Գախարիան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները