Վրաստանը հերքում է․ Բեյրութի պայթյունի հետ կապ չունեն

17:37   06 Օգոստոս 2020    487

Վրաստանի ծովային փոխադրության գործակալությունը հայտնում է, որ որեւէ առնչություն չունեն Բեյրութի ողբերգական պայթյունի հետ, սակայն միևնույն ժամանակ հաստատել են, որ 2013 թվականին նավը Բաթումից ամոնիում է փոխադրել Մոզամբիկ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ծովային փոխադրության գործակալությունը նշում է, որ ամոնիումի նիտրատը Վրաստանի կողմից արտահանվող հիմնական ապրանքներից է, եւ որ այդ բեռը 7 տարի առաջ ուղարկվել է Բաթումիի նավահանգիստ, Մոլդովայի դրոշի ներքո նավարկող Rhosus նավով։

Վրաստանի նավահանգիստները լիովին համապատասխանում են անվտանգության միջազգային չափորոշիչներին եւ կանոնավոր ստուգվում են, իսկ բեռներիւփոխադրման եւ պահպանման տեխնոլոգիան մտնում է ընդունող երկրի իրավասությունների մեջ, այլ ոչ թե արտահանողի»,-հայտնել է Վրաստանը։

Միայն այս տարի Փոթիի նավահանգստից արտահանված է եղել 52 307 տոննա ամոնիումի նիտրատ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները