Մեծ Բրիտանիան և Կանադան Բեյրութի պայթյունից հետո Լիբանանին միլիոնավոր դոլարներ կհատկացնեն

18:03   06 Օգոստոս 2020    291

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է Լիբանանին 5 միլիոն ֆունտ ստերլինգի կամ 6.6 միլիոն դոլարի չափով հումանիտար օգնություն տրամադրել, Կանադայի իշխանություններն իրենց հերթին 5 միլիոն կանադական դոլար(ավելի քան 3.7 միլիոն դոլար) կուղարկեն Բեյրութում պայթյունների հետևանքները վերացնելու համար:

Այս մասին հայտնում է Интерфакс-ը: Բրիտանական ԱԳՆ-ի ղեկավար Դոմինիկ Րաաբի խոսքով՝ Լոնդոնը բացի ֆինանսական օգնությունից, Լիբանան կուղարկի բժիշկների, փրկարարների, շներով կինոլոգների: Բացի դա, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Բեյրութ կուղարկի HMS Enterprise հետազոտական նավը տեղում պայթյունների հասցրած վնասը գնահատելու և նավահանգիստը վերականգնելու նպատակով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կանադայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Լիբանանին հումանիտար օգնություն կհասցնեն 5 միլիոն դոլարի չափով, ընդ որում նախնական 1.5 միլիոն դոլարն անմիջապես կհատկացվեն դեպքի վայրում վստահված անձանց, այդ թվում լիբանանյան «Կարմիր խաչին» «Բեյրութում ողբերգական պայթյունի հետևանքով տուժածների ամենօրյա կարիքները լրացնելու համար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները