Թրամփը, որը Բեյրութի պայթյունը «հարձակում» էր որակել, հայտնում է, կասկածի տակ է առել իր այդ վարկածը

18:37   06 Օգոստոս 2020    270

Ոչ ոք չգիտի, թե Բեյրութի պայթյունը հարձակում էր, թե ոչ:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է РИА Новости-ն: «Ոչ ոք դեռ դա չգիտի»,- ասել է Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Բեյրութի պայթյունը:

«Որոշները մտածում են, թե դա հարձակում էր, որոշները՝ ոչ: Բոլոր դեպքերում, այն սարսափելի պատահար էր»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միևնույն ժամանակ, սակայն, նա շարունակել է առաջարկել, որ խոսքը կարող էր գնալ «սարսափելի պայթուցիկ սարքի մասին»:

Մեկ օր առաջ ամերիկացի առաջնորդը վարկած էր առաջ քաշել, թե Լիբանանում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հրդեհը «հարձակում էր», սակայն Սպիտակ տան և Պենտագոնի աշխատակիցներն իր այդ մտքին հավանություն չէին տվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները