Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը ընկերության բաժնետոմսերը վաճառել է 3,1 մլրդ դոլարով

20:43   06 Օգոստոս 2020    351

Amazon.com Inc.-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը ընկերության 1 միլիոն բաժնետոմսեր վաճառել է ավելի քան 3,1 մլրդ դոլար գնով:

Այդ մասին վկայում են փաստաթղթերը, որոնք ընկերության կողմից օգոստոսի 5-ին ուղարկվել են Արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողովին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս տարի ավելի վաղ Բեզոսը Amazon-ի արժեթղթերը վաճառել էր 4,1 մլրդ դոլարով:

Բեզոսի կարողությունը, Bloomberg Billionaires-ի ինդեքսի համաձայն, այս տարի աճել է 74,9 մլրդ դոլարով եւ կազմել 189,8 մլրդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները