Կորոնավիրուսը, ռասիզմը եւ Թրամփը Միշել Օբամային դեպրեսիայի են հասցրել

21:45   06 Օգոստոս 2020    360

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման խոստովանել է, որ տառապում է դեպրեսիայից, որն իր մոտ թեթեւ ընթացք ունի: Նրա խոսքով` վիճակը կապված է ԱՄՆ-ում համավարակի, ռասիստական ​​բռնության եւ Թրամփի վարչակազմի կեղծավորության հետ:

Բարաք Օբամայի կինը պատմել է քնի հետ կապված խնդիրների եւ սովորական ֆիզիկական ակտիվության պահպանման հետ կապված դժվարությունների մասին: «Ես արթնանում են գիշերվա կեսին անհանգստության կամ ծանրության զգացողության պատճառով»,- ասել է Միշել Օբաման իր պոդքասթի նոր թողարկման մեջ: «Ես գիտեմ, որ դեպրեսիան մեղմ է: Ոչ միայն կարանտինի, այլեւ ռասայական կոնֆլիկտի պատճառով, շատ ծանր է օրեցօր հետեւել [Թրամփի] վարչակազմի կեղծավորությանը»,- խոստովանում է Միշել Օբաման, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ նրա` անտանելի է յուրաքանչյուր օր սկսել ուրերից` աֆրոամերիկացիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին, այն մասին, որ ԱՄՆ-ում աֆրոամերիկացիներից մեկը վիրավորվել է, մյուսը սպանվել կամ անարդարացիորեն մեղադրվում է ինչ-որ բանի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները