ՌԴ-ում դիմակների եւ ձեռնոցների ոչնչացման համար հատուկ տարաներ կտեղադրվեն

22:38   06 Օգոստոս 2020    342

Նոր կորոնավիրուսի համավարակից պաշտպանվելու համար օգտագործվող դիմակները եւ ձեռնոցները ոչնչացնելու համար հակաբակտերիալ տարաներ կհայտնվեն Ռուսաստանում:

««Ռոստեխ» պետական ընկերության «Ռոսխիմզաշչիտա» կորպորացիան սկսել է հակաբակտերիալ տարաների տեղադրումը հյուրանոցներում, սննդի կազմակերպություններում եւ այլ հասարակական վայրերում անձնական պաշտպանիչ միջոցների հատուկ համակարգով հավաքման եւ հեռացման համար»,- ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պողպատե տուփի ներսում ամրացված է հերմետիկ տարա՝ առանց քլորի եւ առանց սպիրտի ախտահանող միջոցով։ Սարքը ստեղծվել է «Ռոշխիմզաշչիտա»-ի կողմից՝ «Էկոբոքս» ընկերությունների խմբի հետ միասին: Հատուկ բաղադրությամբ լուծույթով ախտահանելուց հետո դիմակները ամբողջությամբ չեզոքացվում են տուփի ներսում եւ այլեւս կենսաբանական վտանգ չեն ներկայացնում, իսկ լցված տոպրակը հերմետիկորեն փակվում է, դրանից օդը հանվում է, եւ այն ուտիլիզացվում է սովորական եղանակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները