Twitter-ը սկսել է մակնշել հիմնական պաշտոնյաների եւ պետական ​​լրատվամիջոցների էջերը

10:15   07 Օգոստոս 2020    251

Twitter միկրոբլոգի ցանցում հատուկ պատկերանշան է հայտնվել կառավարության հիմնական պաշտոնյաների, այդ թվում` արտաքին գործերի նախարարների եւ դեսպանների էջերի համար:

Այս միջոցն անհրաժեշտ է, որպեսզի օգտատերերը կարողանան կշռադատված որոշումներ կայացնե, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փոփոխություններն ազդել են հինգ երկրներից պրոֆիլներին` ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական ​​անդամներին` Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան եւ Ֆրանսիա: Հետագայում պետությունների ցանկը կընդլայնվի, նշում են ընկերությունում: Ընդ որում, պետությունների եւ կառավարությունների ղեկավարների անձնական էջերը չեն նշվելու, քանի որ դրանց տերերը հայտնի են, հայտնում է DW-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները