COVID-19-ով կարելի է վարակվել նաեւ աչքերի միջոցով․ գիտական տեսակետ

11:28   07 Օգոստոս 2020    241

Աչքերը հանդիսանում են տարբեր տեսակի ինֆեկցիաների համար ներթափանցման «դարպասներ»։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին «Ռոսբալտի» հետ զրույցում հայտարարել է Սանկտ Պետերբուրգի Միկրովիրաբուժության կենտրոնի վիրաբույժ Սերգեյ Չուբը։ Նա ասել է, որ տարբեր տվյալների համաձայն, ինֆեկցիան ընկնելով աչքի մակերեսին կարող է առաջացնել տարատեսակ բորբոքումներ, ինչպես օրինակ՝ կոնյուկտիվիտ։

Այնուհետեւ ինֆեկցիան տարածվում է օրգանիզմում եւ սկսում է բարձրանալ ջերմությունը, մեծանում են լիմֆատիկ հանգույցները, սկսվում է հազ, բրոնխիտ, թոքաբորբ եւ կորոնավիրուսի այլ ախտանշաններ։ Բժիշկը հորդորել է հանրային վայրերում կրել ոչ միայն դիմակներ, այլ նաեւ՝ ակնոց։ Կորոնավիրուսը հատկապես վտանգավոր է սուր եւ խրոնիկ հիվանդություններ ունեցողների համար, ներառյալ նաեւ՝ աչքի սուր եւ խրոնիկ հիվանդություններ ունեցողների համար։ Այն կարող է նույնիսկ տեսողական նյարդի աշխատանքի խափանում առաջացնել։ Հակակորոնավիրուսային թերապիան նույնպես ազդում է աչքի եւ տեսողության վրա։ Մի շարք դեղամիջոցներ, որոնք կիրառվում են հակակորոնավիրուսային թերապիայում որպես ուղեկցող երեւույթ, ազդում են տեսողության որակի վրա։

Hayatsk.info

Հեշթեգներ: COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները