Նախչըվանում շարունակվում են թուրք-ադրբեջանական համատեղ լայնածավալ զորավարժությունները. VIDEO

18:57   06 Օգոստոս 2020    316

Նախչըվանում շարունակվում են մարտական կրակոցով թուրք-ադրբեջանական համատեղ լայնածավալ զորավարժությունները:

Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են պաշտպանության նախարարությունից՝ զորավարժությունների սցենարի համաձայն, զորամիավորումների և գումարտակների շտաբների հետ համատեղ միջոցառումներ են իրականացվում որոշումների ընդունման գործընթացին համապատասխան առաջադրանքների հստակեցման, իրավիճակի գնահատման, բանակցությունների միասնական գրացուցակի կազմման համար:

Թուրքիայի Զինված ուժերի ստորաբաժանումների հետ համատեղ գործողությունների ընթացքում ձեռնարկվում են կապի կառավարման և կազմակերպման միջոցառումներ:

Շտաբների կողմից համատեղ մարտական գործողությունների պլանի մշակման հետ կապված որոշումներն ու խնդիրները կատարվում են Նախչըվանի կայազորի սիմուլացիայի կենտրոնի համակարգիչների միջոցով:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները