Մակրոնն իր այցը Բեյրութ երկրի ներքին գործերին միջամտություն չի համարում

13:27   07 Օգոստոս 2020    245

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեյրութ կատարած իր այցը Լիբանանի ներքին գործերին միջամտելու դրսևորում չի համարում՝ շեշտելով, որ Ֆրանսիան այդ երկրի ժողովրդի առաջ առանձնահատուկ պատասխանատվություն ունի:

«Ֆրանսիան իր ուրույն դերն ունի այստեղ՝ մեր պատասխանատվությունն է օգնել Լիբանանի ժողովրդին: Այո, ես երկրի ղեկավարության առաջ պայմաններ եմ դնում, բայց դուք ինքներդ այսօր լսեցիք, որ դա ժողովուրդն է պահանջում: Ես տեսել եմ մարդկանց չարությունն այն համակարգի դեմ, որն այլևս չի գործում և չի պաշտպանում նրանց», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ ինքը չի կարող երկրի իշխանությունը փոխել, բայց, միևնույն ժամանակ, շեշտել, որ իր գործողությունները ոչ թե ներքին գործերին միջամտելու, այլ՝ երկու ժողովուրդների պատմական անցյալի, բարեկամության և պահանջատիրության մասին են խոսում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները