Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայից գրոհայինների ևս մեկ խմբի ներթափանցման մասին տեղեկատվություն են ստացել

13:16   07 Օգոստոս 2020    245

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ահազանգ են ստացել ուկրաինական հատուկ ծառայությունների ևս մեկ գրոհայինների խմբի՝ հարավից ներթափանցման մասին, բայց կասկածներ են ունեցել տեղեկատվության հավաստիության հարցում:

«Ուկրաինացիները մեզ նախազգուշացրել են, որ հարավային սահմանով ևս մեկ խումբ է ներթափանցել: Մենք այժմ ողջ երկրով նրանց ենք փնտրում: Ես, ճիշտ է, այդքան էլ չեմ հավատում, որ 30 մարդ գաղտնի անցել է սահմանը, որովհետև արդեն իսկ դա նկատած կլինեինք, եթե, իհարկե, նրանք Ռուսաստան կամ ետ՝ Ուկրաինա չեն գնացել»,- հայտարարել է Լուկաշենկոն ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, լույս հուլիսի 29-ին Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են արտասահմանյան մասնավոր ռազմական կազմակերպության 33 զինյալի:

Ավելի ուշ պարզ էր դարձել, որ ձերբակալված արտասահմանցի զինյալները ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են: Ձերբակալված զինյալների դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչություն պատրաստելու մեղադրանքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները