Հարավային Կորեայի նախագահի վեց խորհրդական հրաժարական է տվել

14:32   07 Օգոստոս 2020    249

Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի ղեկավարը և պետության ղեկավարի ևս հինգ խորհրդական միաժամանակ հրաժարական են տվել, հայտնում է հարավկորեական «Ռենապ» լրատվական գործակալությունը:

Մասնավորապես, աշխատանքը դադարեցնելու մասին հայտարարել են պետական և քաղաքացիական քաղաքականության, հասարակայնության հետ կապերի, կադրային քաղաքականության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հարցերով խորհրդականները:

Նախագահի աշխատակազմից գործակալությանը հայտնում են, որ պաշտոնաթողությունը նշան է այն բանի, որ պաշտոնյաները պատրաստ են «ստանձնել ամբողջ պատասխանատվությունը վերջին իրավիճակների համար»:

Ենթադրաբար, «վերջին իրավիճակները» նշանակում է քննադատւթյան ենթարկված անշարժ գույքի քաղաքականությունը, սակայն նախագահի աշխատակազմը չի մեկնաբանել այդ ենթադրությունը, գրում է գործակալությունը:

Նշվում է, որ խորհրդականների հրաժարականն ընդունելու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի երկրի նախագահ Մուն Չժե Ինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հարավային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները