Լիբանանին օգնություն ցույց տալու միջազգային տեսախորհրդաժողովը կկայանա օգոստոսի 9-ին

15:22   07 Օգոստոս 2020    238

Լիբանանին օգնություն ցույց տալու միջազգային խորհրդաժողովը՝ պայթյունի հետեւանքների վերացման համար տեղի կունենա կիրակի օրը՝ օգոստոսի 9-ին, տեսակապի ձեւաչափով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին օգոստոսի 7-ին հայտնել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Էրիկ Մամերը Բրյուսելում կայացած ճեպազրույցում:

«Լիբանանի օգնության դոնորների խորհրդաժողովը տեղի կունենա կիրակի օրը տեսակապի ձեւաչափով: Այն կազմակերպված կլինի Ֆրանսիայի կողմից եւ նպատամիտված կլինի Լիբանանի անհետաձգելի օգնության հանգանակությանը՝ աղետի հետեւանքների վերացման համար»,- ասել Է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները