ԱՄՆ-ը Լիբանանին 17 մլն դոլարի օգնություն Է տրամադրել Բեյրութի պայթյունից հետո

15:46   07 Օգոստոս 2020    262

Միացյալ Նահանգների իշխանությունները 17 միլիոն դոլար են տրամադրել Լիբանանին որպես անհետաձգելի օգնություն Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունից հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ օգոստոսի 7-ին այդ մասին հայտնել են Լիբանանի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանությունում: ԱՄՆ-ն արդեն 17 միլիոն դոլարի հրատապ օգնություն Է տրամադրել սոսկալի պայթյունի հետեւանքների դեմ պայքարի համար:

Վաշինգտոնը կշարունակի աջակցություն ցույց տալ Լիբանանի ժողովրդին»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Միացյալ Նահագների դիվանագիտական ներկայացուցչության Twitter-ում: Այնտեղ նաեւ նշված Է, որ օգնությունը ներառում Է այդ թվում դեղորայքի եւ պարենի մատակարարումներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները