Լիբանանի նախագահը՝ Բեյրութի պայթյունի մասին. արտասահմանյան միջամտության հավանականություն կա

16:15   07 Օգոստոս 2020    326

Բեյրութի պայթյունի պատճառը հայտնի չէ, քանի որ կա արտասահմանյան միջամտության հավանականություն՝ հրթիռների, ռումբերի կամ այլ միջոցների կիրառմամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը, հաղորդում է Լիբանանի MTV հեռուստաալիքը:

Նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել է տրամադրել պայթյունի արբանյակային լուսանկարները: «Եթե նրանք չունեն այդ լուսանկարները, ապա մենք այլ երկրների կխնդրենք պարզել՝ արդյոք միջադեպը արտաքին միջամտության կամ հրդեհի հետեւանք էր»,-ասել է Աունը:

Նա ընդգծել է, որ հետաքննությունը պետք է արագ անցկացվի:

«Նախարարին պետք չէ առաջինը դատել, քննություն է ընթանում, եւ մենք բոլոր մեղավորներին պատասխանատվության կենթարկենք»,-հավաստիացրել է Լիբանանի նախագահը:

Վերջին տվյալներով՝ պայթյունի հետեւանքով զոհվել է 149 մարդ, մոտ 5000 մարդ վիրավոր է:

Միշել Աունի խոսքով՝ 2,750 տոննա սելիտրա, որն օգտագործվել է պարարտանյութեր եւ պայթուցիկներ պատրաստելու համար, պահվել է նավահանգստում 6 տարի առանց անվտանգության միջոցառումների պահպանման:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները