«Աշխարհում համավարակը ոչ միայն ինչ-որ հիվանդության տարածում է, այլև քաղաքական ու տնտեսական պատերազմ»․ Լուկաշենկո

17:08   07 Օգոստոս 2020    284

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի առողջապահական ոլորտի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակն աշխարհում ոչ միայն ինչ-որ հիվանդության տարածում է, այլև քաղաքական և տնտեսական պատերազմ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Համավարակը միայն հիվանդություն չէ։ Այն քաղաքական և, ինչպես այժմ ենք տեսնում, տնտեսական, անգամ ոչ թե առճակատում, այլ պատերազմ է»,- նշել է Լուկաշենկոն և ափսոսանք հայտնել, որ աշխարհում այս հիվանդությունը բուժող պատրաստի դեղատոմսեր այդպես էլ չհայտնվեցին։

«Միասին մենք հաղթահարեցինք՝ չնայած քննադատությանը և չկամներին, որոնք միշտ շատ են եղել, կան ու կլինեն»,- նշել է նախագահը և հավելել, որ բոլոր պետություններն էլ այժմ այս հիվանդությունն են օգտագործում «բարձր երևալու» և մյուսներին ցածրացնելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները