Լեհաստանում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման դեպքերի հակառեկորդ է գրանցվում

19:59   07 Օգոստոս 2020    290

Լեհաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի հերթական հակառեկորդն է գրանցվել, վերջին մեկ օրվա ընթացքում գրանցված դեպքերի թիվը գերազանցել է 800-ը:

Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով rmf24.pl կայքին:

Այսօր Լեհաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է կորոնավիրուսով վարակման 809 դեպքի մասին, որը գերազանցել է երեկ գրանցված հակառեկորդը: Վերջին օրվա ընթացքում վարակման հետևանքով Լեհաստանում մահացել է 13 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լեհաստանում, այսպիսով, համաճարակի սկզբից գրանցվել է կորոնավիրուսով վարակման 50 324 դեպք, վարակման հետևանքով մահացել է 1787 մարդ, առողջացել` 36 041-ը: Լեհաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի նախորդ հակառեկորդը սահմանվել էր ընդամենը երեկ, օրվա մեջ գրանցվել էր վարակման 726 դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները