Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Ռուսաստանի «մերձավոր հարևանների» հետ իրավիճակը

20:02   07 Օգոստոս 2020    326

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 7-ին Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Ռուսաստանի «մերձավոր հարևանների» հետ իրավիճակը,:

Աղբյուրը մանրամասնում է, որ տեսահանդիպման ընթացքում պետության ղեկավարը հայտարարել է, որ հետխորհրդային տարածության մյուս երկրների հետ հարաբերությունները Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Շատ հարցերում մեր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական շահերը համընկնում են»,-ասել է Պուտինը:

Ավելի վաղ ՌԴ նախագահը հեռախոսազրույց էր ունեցել իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ քննարկելով երկրի տարածքում ՌԴ 33 քաղաքացու ձերբակալումը: Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան հետաքրքրված է Բելառուսում կայուն ներքաղաքական իրավիճակի պահպանմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները