Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 150-ը

20:13   07 Օգոստոս 2020    295

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թվաքանակը հասել է 154-ի, հիվանդանոցներում ծանր վիճակում գտնվում 120 քաղաքացի:

Այդ մասին օգոստոսի 7-ին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարար Համեդ Հասանը: Ավելի վաղ հաղորդվել էր 137 զոհի մասին:

«Լիբանանի առողջապահության նախարար Համեդ Հասանը հայտարարել է զոհվածների վերաբերյալ վերջին տվյալների մասին, նրանց թիվը հասել է 154-ի: Վիրավորների թվաքանակը մոտավորապես 5 հազար է»,-գրում է լիբանանյան NNA գործակալությունը: Նախարարը նշել է, որ հիվանդանոցներում ծանր վիճակում է գտնվում 120 մարդ, ուստի զոհերի թիվը կարող է ավելանալ: Փրկարարա-որոնողական գործողությունը շարունակվում է Բեյրութի նավահանգստի տարածքում և մերձակայքում ավերված թաղամասերում: Գործողությանը մասնակցում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները և այլ երկրներից ժամանած փրկարարներ:

Ավերիչ պայթյունը որոտացել էր օգոստոսի 4-ին Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում գտնվող Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի մերձակայքում: Պայթուցիկ ալիքը ոչնչացրել և վնասել է տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի բազմաթիվ թաղամասերում կոտրվել են ապակիները: Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ էր դարձել նավահանգստի պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան, որը 2014 թվականին բռնագրավվել էր մաքսային ծառայությունների կողմից: Երկրում սուգ է հայտարարվել: Քաղաքում երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները