Հնդկաստանում ուղեւորատար ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել

20:45   07 Օգոստոս 2020    350

Ուրբաթ Air India Express հնդկական ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ Կոշիկոդ քաղաքում (Կերալա նահանգ) դուրս է եկել թռիչքուղուց։

Այդ մասին հաղորդում է ANI գործակալությունը թվիթերյան իր էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

NDTV հեռուստաալիքի տվյալներով՝ ավելի քան 30 ուղեւոր հոսպիտալացվել է։ Ինքնաթիռում գտնվել է շուրջ 180 ուղեւոր։

Reuters-ը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցչին, հաղորդում է, որ Հնդկաստանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետեւանքով զոհվել է, ամենայն հավանականությամբ, 2, վիրավորվել՝ 35 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները