Իտալիայում քաղաքապետը գտել 50 սալիկ ոսկի

20:58   07 Օգոստոս 2020    324

Իտալիայի Մարինո քաղաքի իշխանությունները անսպասելիորեն հայտնաբերել են իսկական «գանձարան»՝ 50 ոսկու փոքր սալիկ, որոնք պահպանվել են բանկում 1990 թվականի ֆուտբոլի աշխարհի չեմպիոնատից ի վեր։

«Խոստովանում եմ, երբ բացեցի ոսկով լցված երկու ստվարաթղթից տուփերը, ապա զգացի ինձ պատանի, որը գտել է ծովահենների գանձերը։ Դա շատ հաճելի անակնկալ էր։ Իրականում այդ պատմության մեջ ինչ-որ արտասովոր բան կա, սակայն դա ձեր ընթերցողներին բացատրելու համար պետք է վերադառնալ 30 տարի առաջ»,-ասել է Մարինոյի քաղաքապետը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

1990 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Մարինոյում էր մարզվում Իտալիայի ֆուտբոլի հավաքականը։ Քաղաքապետի պատվերով պատրաստվել էին 50 ոսկու սալիկներ 750 հարգի, որոնցից յուրաքանչյուրը կշռում էր 25 գրամ։ Այդ ժամանակ քաղաքապետ Սանտարելին մտադիր էր հանդիսավոր արարողության ընթացքում քաղաքապետարանում անձամբ շնորհել մարզիկներին, մարզչին եւ թիմի տեխնիկական մասնագետներին ոսկու սալիկները։ Սակայն մարզիչ Վիչինի չէր ցանկանում եւ ոչ մի րոպեով շեղել ֆուտբոլիստներին մարզումներից եւ հրաժարվել էր այդ ակցիայից։ Քաղաքապետն անգամ բողոքել էր նախագահին, սակայն մարզիչն անդրդվելի էր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները