Ընտրություններում Լուկաշենկոյի մրցակիցը հրաժարվել է իր աջակիցներին փողոց դուրս գալու կոչ անել

09:27   08 Օգոստոս 2020    255

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ իր կողմնակիցներին փողոցային ակցիաների կոչ չի անի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա կարծիք է հայտնել, որ փողոցային ակցիաները կկանխվեն, ինչպես դա եղել է նախկինում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Իշխանությունները չեն հասկանում, թե ինչ է խաղաղ հանրահավաքը»,- ասել է Տիխանովսկայան և հավելել, որ «յուրաքանչյուր բելառուս պետք է ինքն ընտրություն կատարի»՝ փողոց դուրս գալ, թե՝ ոչ:

Այնուամենայնիվ, նա ողջունել է իր համաքաղաքացիների «զարթոնքը» ընտրություններից առաջ, բայց նաև նշել է, որ, իր կարծիքով, շատերը դեռ «չեն արթնացել»: Բելառուսում նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 9-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները