Մարկ Ցուկերբերգի կարողությունը գերազանցել է 100 մլրդ դոլարը

09:54   08 Օգոստոս 2020    271

Միացյալ Նահանգների Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի կարողությունը գերազանցել է 100 միլիարդ դոլարը:

Այդ մասին օգոստոսի 7-ին վկայում են միլիարդատերերի վարկանիշի տվյալները, որը կազմել է Bloomberg գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ Ցուկերբերգը վարկանիշում դարձել է երրորդը, որի կարողությունը գերազանցել է 100 միլիարդ դոլարը:

Ցանկում նրանից վերեւ տեղ են զբաղեցրել ԱՄՆ-ի Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը (190 միլիարդ դոլար) եւ Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը (120 միլիարդ դոլար): Ինչպես հայտնել է Bloomberg-ը, 2020 թվականին Ցուկերբերգը վաստակել է ավելի քան 22 միլիարդ դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Facebook ընկերությունը հիմնվել է 2004 թվականի փետրվարի 4-ին Ցուկերբերգի եւ նրա համակուրսեցու կողմից՝ Հարվարդի համալսարանում նրանց ուսումնառության շրջանում: Ընկերության մասնագետների տեղեկություններով՝ աշխարհում ավելի քան 2,7 միլիարդ մարդ է ամսական թեկուզեւ մեկ անգամ օգտվում ըներության սերվերներից մեկից: Այդ ցանկի մեջ են ներառված Facebook եւ Instagram սոցցաները, ինչպես նաեւ WhatsApp եւ Messenger հավելվածները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մարկ-Ցուկերբերգ  


Վերնագիրի այլ պիտակները