Լիբանանում կորոնավիրուսով վարակման դեպքերի բռնկում է գրանցվել

10:05   08 Օգոստոս 2020    250

Լիբանանում գրանցվել է երկրում պանդեմիայի սկսվելուց ի վեր վարակման դեպքերի օրական թվի առավելագույն աճ։

Անցած մեկ օրում հաստատվել է 279 նոր դեպք։ Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 5951-ի։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։

Երկրում մինչ օրս կորոնավիրուսը խլել է 70 մարդու կյանք, ապաքինվել է 2042 հիվանդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Վերջին տվյալներով՝ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 154-ի․ ավելի քան 5000 մարդ վիրավոր է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները